Արմեն Բարսեղյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 16 տարեկանների չեմպիոն
Սլովակիայում ավարտվել են շախմատի Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությունները, գրում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Եվրոպայի առաջնությունն անցկացվել է 6 տարիքային խմբերով՝ մինչև 8, 10, 12, 14, 16 և 18: Հայաստանը մրցաշարում ներկայացնում էր 29 շախմատիստ:
Մեր շախմատիստներից հիանալի է հանդես եկել մինչև 16 տարեկանների ենթախմբում հանդես եկող Արմեն Բարսեղյանը, ով 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և հռչակվել Եվրոպայի չեմպիոն:
Բարսեղյանը նաև 47 կետով բարելավել է իր անհատական վարկանիշը: Արմեն Բարսեղյանի մարզիչն է միջազգային վարպետ Վահագն Խաչատրյանը:
Եվրոպայի առաջնությունում հաջող է հանդես եկել նաև մինչև 12 տարեկանների մրցաշարում հանդես եկող Ռոբերտ Փիլիպոսյանը, ով 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և դարձել արծաթե մեդալակիր: Փիլիպոսյանը մրցաշարի մեկնարկից գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, սակայն 8-րդ տուրում պարտություն է կրել ապագա չեմպիոն Մարկ Մաւորիցցիից և բավարարվել արծաթե մեդալով։ Ռոբերտ Փիլիպոսյանի մարզիչն է գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը:
Եվրոպայի առաջնությունում մեդալ նվաճելուն շատ մոտ էր նաև մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարում հանդես եկող Աննա Սարգսյանը: Մեր շախմատիստուհին վաստակել է 6.5 միավոր և կիսել 3-6-րդ հորիզոնականները: Ցավոք, լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո մեր շախմատիստուհին հայտնվել է 6-րդ հորիզոնականում:
Լավագույն տասնյակում տեղեր են զբաղեցրել նաև մինչև 10 տարեկան տղաների մրցաշարում հանդես եկող Գագիկ Նավոյանը և մինչև 10 տարեկան աղջիկների ենթախմբի մասնակից Անահիտ Մկրտչյանը, ովքեր համապատասխանաբար գրավել են 5-րդ և 7-րդ հորիզոնականները:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը