Եվրոպայի լիգա. «Մանչեսթեր Յունայթեդը» կխաղա Վիգոյի «Սելտայի» հետ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչում կմրցի իսպանական «Սելտայի» (Վիգո) հետ:
Շվեյցարական Նյոնում ապրիլի 21-ին անցկացված վիճակահանության արդյունքում կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմեցին ֆրանսիական «Լիոնը» եւ Ամստերդամի «Այաքսը»:
Կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան մայիսի 4-ին, իսկ պատասխան խաղերը՝ մեկ շաբաթ անց: «Մանչեսթեր Յունայթեդը» եւ «Լիոնը» առաջին խաղերը կանցկացնեն հյուրընկալվելիս:
Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի հաղթողը նվաճում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր: Եվրոպայի լիգայի գործող գավաթակիրն է իսպանական «Սեւիլիան», որն այս տարի հանդես էր գալիս Չեմպիոնների լիգայում եւ հասավ մինչեւ 1/8 եզրափակիչ:
Մայիսի 24-ին Շվեդիայի մայրաքաղաք Սթոքհոլմում կայանալիք եզրափակիչում դաշտի տեր կհամարվի «Այաքս» - «Լիոն» զույգի հաղթողը:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում