ԱՄՆ-ում մահացել է Ռոբերտ Քենեդիի 22-ամյա թոռնուհին
ԱՄՆ-ում մահացել է երկրի 35-րդ նախագահ Ջոն Ֆիցջերալդ Քենեդիի եղբայր, սենատոր Ռոբերտ Ֆրենսիս Քենեդիի թոռնուհին՝ Սիրշա Քենեդի Հիլը, հաղորդում է BBC-ն՝ հանգուցյալի ընտանիքին հղումով:
Քսաներկուամյա Սիրշան նախկին սենատորի և նրա կնոջ՝ Էթել Քենեդիի 5-րդ երեխայի՝ Քորթնիի դուստրն էր:
Շտապօգնության աշխատակիցները ժամանել են Մասաչուսեթս նահանգում գտնվող Քենեդիների առանձնատուն: Աղջկա մահն արձանագրվել է հիվանդանոցում:
Առայժմ Սիրշայի մահվան վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում, սակայն լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում այն մասին, թե նրա մահվան պատճառը թմրանյութերի չարաշահումն է: Նա նաև տառապել է ընկճախտից:
Քենեդիների ընտանիքում մի շարք ողբերգություններ են տեղի ունեցել՝ ներառյալ Սիրշայի պապիկի սպանությունը 1968թ.-ին: Նախագահ Ջոն Քենեդին սպանվել էր 1963թ.-ին: Նրա որդին՝ Ջոն Քենեդի կրտսերը, զոհվել է 20 տարի առաջ՝ թեթևշարժիչային ինքնաթիռի վթարից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով