Նեյմարի նախկին ընկերուհին Lamborghini Huracan-ը «կայանել է» լողավազանում (տեսանյութ)
Կաննում հանգստանալիս մոդել Սորայա Վուչելիչը չի կարողացել վերահսկել Lamborghini Huracan Spyder մոդելի մեքենայի կառավարումը և այն տան մոտակա տարածքում կայանելու փոխարեն սուպերքարն ուղարկել է լողավազան:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն, մեքենան այնուհետև ստիպված էին ջրից դուրս բերել վերամբարձ կռունկի օգնությամբ:
Playboy-ի մոդել և Բրազիլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Նեյմարի նախկին ընկերուհի Վուչելիչը հայտարարել է, որ կատարվածը մեքենա վարելու համար ընտրված ոչ ճիշտ կոշիկի հետևանք է: Նա նշել է, որ բարձրակրունկներով է նստել ղեկին և ամենաանհարմար պահին ոտքը սայթաքել է արգելակի ոտնակից: Huracan-ն առաջ է գնացել և հայտնվել լողավազանում:
Ավելի ուշ նա սոցցանցում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են մեքենան դուրս բերում լողավազանից:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը