ԱՄՆ-ը տեղեկություն է ստացել Ուսամա բեն Լադենի որդու մահվան մասին
ԱՄՆ-ը տեղեկություն է ստացել Ուսամա բեն Լադենի որդու՝ Համզայի մահվան մասին, հաղորդում է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Ընդ որում, հեռուստաալիքը մանրամասներ չի հայտնում, թե երբ եւ որտեղ է մահացել Համզա բեն Լադենը: Դեռեւս հայտնի չէ՝ պաշտոնապես կհաստատի արդյոք ԱՄՆ-ը Համզայի մահը:
Համզա բեն Լադենը ծնվել է ենթադրաբար 1989թ.: Երբ նրա հայրը 1996թ. Աֆղանստան է մեկնել եւ պատերազմ հայտարարել ԱՄՆ-ի դեմ, Համզան միացել է նրան:
Համզան Ուսամա բեն Լադենի՝ ողջ մնացած 3 կանանցից մեկի՝ Հայրիի Սաբարի որդին է: Սաբարն ապրել է նրանց հետ Աբբոտտաբադում՝ պակիստանական ռազմաբազայից ոչ հեռու:
Համզա բեն Լադենին «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Այման Ալ-Զավահիրիի տեղակալ են համարում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով