Իտալիայի իշխանությունները «ՄքԴոնալդս»-ին արգելել են հայտնի հուշարձանի մոտ ռեստորան բացել
Իտալիայի իշխանությունները չեղարկել են հայտնի Կարակալլայի բաղնիքները հուշարձանի մոտ «ՄքԴոնալդս» արագ սննդի ռեստորանի կառուցման ծրագիրը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Իտալիայի մշակույթի եւ մշակութային ժառանգության նախարար Ալբերտո Բոնիսոլին Facebook-ում գրել է, որ գերատեսչությունը կարգադրել է հետ կանչել համաշխարհային ցանցի թույլտվությունը: Նա նշել է, որ ավելի վաղ հանդես է եկել «հնագիտական պեղումների գոտում ֆասթֆուդի» դեմ:
Աղմկահարույցի ծրագրին դեմ է նաեւ Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջին:
«Հռոմի հրաշալիքները պետք է պաշտպանվեն»,- գրել է նա Twitter-ում:
Կարակալլայի բաղնիքները կառուցվել են 216-235թթ.: Այդ համալիրում (337 մետր 328 մետրից) կարող էր միաժամանակ 1600 մարդ տեղավորվել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով