Մխիթարյանը եւ Ռեշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդին» դուրս բերեցին կիսաեզրափակիչ
Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ «Մանչեսթեր Յունայթեդ» - «Անդերլեխտ» հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով, ճիշտ այնպես, ինչպես Բելգիայում մեկ շաբաթ առաջ այս թիմերի միջեւ կայացած խաղը: Բնականաբար, իսպանացի մրցավար Մալիենկոն նշանակեց լրացուցիչ ժամանակ, որի երկրորդ խաղակեսում Ռեշֆորդի խփած գոլը հաղթանակ պարգեւեց մանկունյանցիներին:
Ի դեպ, առաջին գոլն այս խաղում խփեց Հենրիխ Մխիթարյանը: Այսպիսով, հայ հարձակվողի եւ Ռեշֆորդի գոլերը մանչեսթերցիներին դուրս բերեցին կիսաեզրափակիչ:
Ավելացնենք նաեւ, որ բացի այս խաղից քառորդ եզրափակիչ եւս երկու խաղում հաղթողին որոշելու համար նշանակվեց լրացուցիչ ժամանակ: «Շալկե»-«Այաքս» հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 2:0 հաշվով, իսկ ահա լրացուցիչ ժամանակի ավարտից հետո լուսատախտակի վրա ֆիքսված էր 3:2 հաշիվը, որը ձեռնտու էր հոլանդացիներին:
«Բեշիքթաշ»-«Լիոն» հանդիպման հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվեց 2:1 հաշվով, իսկ ահա 11 մետրոնոց հարվածաշարում 7:6 հաշվով հաղթեցին ֆրանսիացիները:
«Գենկ»-«Սելտա» հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով եւ իսպանացիները դուրս եկան կիսաեզրափակիչ:
Top-News.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում