Մեքսիկայում սպանել են տեղական լրատվական կայքի ղեկավարին
Մեքսիկայում անհայտ անձինք սպանել են լրագրող Ռոխելիո Բառագանին, նրա մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայի բեռնախցիկում: Այս մասին հաղորդում է El Universal պարբերականը՝ հղում անելով Մորալես նահանգի գլխավոր դատախազությանը:
Բառագանը ղեկավարում էր Guerrero al Instante լրատվական կայքը Գեռերո նահանգում: Սակայն ավտոմեքենան, որում թաքցրել էին նրա մարմինը, երեքշաբթի հայտնաբերվել է Սակատեպեկ քաղաքում, որն ընդգրկված է Մորալես հարևան նահանգի կազմում: Սպանված լրագրողին ճանաչել է մայրը:
Մարմինը զննելիս դեմքին կապտուկներ են հայտնաբերվել, ինչպես նաև գանգուղեղային վնասվածք:
Ինչպես հայտնում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը, Բառագանը դարձել է 2019-ին սպանված 7-րդ լագրողը Մեքսիկայում: Անցյալ տարվա ընթացքում երկրում լրատվամիջոցների 10 աշխատակից էր սպանվել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով