Թրամփը Twitter-ում իր գրառումները ԶԼՄ-ների հարձակումներից պաշտպանվելու ձեւ է անվանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում իր գրառումները ամերիկյան ԶԼՄ-ներից պաշտպանվելու միակ ձեւ է անվանել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Եթե նրանք ազնիվ լուսաբանեին (իմ գործունեությունը նախագահի պաշտոնում) ես ստիպված չէի լինի Twitter-ում գրառումներ անել: Սա պաշտպանվելու միակ ձեւն է: Դա ինձ պետք չէր լինի, սակայն նրանք ազնիվ չեն լուսաբանում (իմ գործունեությունը)», - C-Span-ին տված հարցազրույցում ասել է նախագահը:
Լրագրողը նշել է, որ Թրամփը 43 հազար գրառումներ է տեղադրել Twitter-ում եւ հարցրել նախագահին՝ զղջում է արդյոք նա դրանցից որեւէ մեկի համար:
«Առանձնապես ոչ: Շատ դեպքերում մեծ խնդիրն են ռեթվիթները», -ասել է Թրամփը: Նրա խոսքով՝ գրառման ռեթվիթը, որն առաջին հայացքից հրաշալի է հնչում, հետագայում կարող է խնդիրների հանգեցնել նրա հեղինակի հեղինակության պատճառով:
Թրամփը նաեւ դժգոհել է լրագրողներից, որոնք անընդհատ Twitter-ի իր գրառումները լուր են դարձնում:
«Ես գրում եմ՝ «Բարի լույս»: Եվ բոլորը (ԶԼՄ) դրա մասին գրում են. «Հրատապ լուր. նախագահը բարի լույս է մաղթել», -ասել է պետության ղեկավարը, որն անընդհատ քննադատության է ենթարկում ԶԼՄ-ներին իրենց նյութերի համար:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի