Ղազախստանում գաղութի 14 աշխատակիցներին պատժել են բանտարկյալներին խոշտանգելու համար
Ալմաթի մարզի Զարեչնոյե գյուղում բանտարկյալներին խոշտանգելու համար ԼԱ-155/8 գաղութի ղեկավարը հեռացվել է պաշտոնից, հաղորդում է Tengrinews.kz-ը:
«ՔԿՀ կոմիտեն ծառայողական քննություն է իրականացրել, որի արդյունքներով մենք կարգապահական հանձնաժողովի նիստ անցկացրեցինք: Պատժվել է Ալմաթի մարզի ՔԿՀ կոմիտեի 14 աշխատակից: Նրանցից 7-ը աշխատանքից հեռացվել են: Զբաղեցրած պաշտոնից ազատվել է ԼԱ-155/8 գաղութի ղեկավարը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը: Նրա երկու տեղակալները աշխատանքից ազատվել են:
Խիստ կարգապահական պատասխանատվության է ենթարկվել նաեւ մարզի ՔԿՀ դեպարտամենտի ղեկավարությունը:
«Youtube-ում ԼԱ-155/8-ում նկարահանված տասնյակ տեսանյութեր են տեղադրվել, այդ թվում հաստատությունում անօրինական իրադարձությունների մասին: Պարզվել է, որ երկու տեսանյութերում գրանցվել են հաստատության աշխատակիցների կողմից դատապարտյալների նկատմամբ բռնության կիրառման փաստեր:
Մենք հաշվեցինք, մոտ 40 տեսանյութ կա: Այդ փաստերով քրեական գործ է հարուցվել, ըստ հերթականության փոխանցվել Ալմաթի մարզի դատախազություն», - ասել է ՔԿՀ կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Թենիսժան Ջանիբեկովը:
Նրա խոսքով՝ այս տարի ամբողջ երկրում ՔԿՀ կոմիտեի համակարգում 21 մարդ ենթարկվել է քրեական պատասխանատավության տարբեր տեսակների։ Նրանք պատժվել են տարբեր հանցագործությունների պատճառով։ Ջանիբեկովը տեղեկացրել է, որ գերատեսչությունում դրա դեմ պայքարում ու բացահայտում են անփույթ աշխատակիցներին։ Տեսագրությունը հրապարակել են YouTube-ում։ Հեղինակը նկարահանել է թաքնված տեսախցիկով։ Կադրերում երեւում է, թե ինչպես են գաղութի աշխատակիցները մարզադահլիճի հատակին հարվածում բանտարկյալներից մեկին։ Հարեւան շինությունում համազգեստով երեք աշխատակից ձեռքերից կախել էին եւս մեկ մարդու։ Նրանցից մեկը ծնկով հարվածում է նրա գլխին։ Կադրերում կարելի է տեսնել նաեւ այլ բանտարկյալների եւ պահապանների։ Ավելի վաղ տեղեկացվել էր, որ կտտանքների վիդեոն Ալմաթիի մոտ գտնվող գաղութում կստուգի ՆԳՆ-ն։
«Ցանցում տեղադրվել են տեսագրություններ Ալմաթիի մարզի Քրեակատարողական համակարգի դեպարտամենտի ԼԱ-155/8 (Զարեչնի գյուղ) հաստատության աշխատակիցների եւ այդ գաղութում պատիժ կրող դատապարտյալների անիրավաչափ գործողությունների մասին»,- ասել են ՆԳՆ-ում։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի