Մահացել է Սաուդյան Արաբիայի թագավորի ավագ եղբայրը
Իննսունհինգ տարեկանում մահացել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլ Ազիզ Ալ Սաուդի ավագ եղբայրը՝ Բանդար բին Աբդել Ազիզ Ալ Սաուդը, հայտնում է gulfnews-ը:
Սաուդյան Արաբիայի թագավորական պալատի հայտարարության համաձայն՝ հանգուցյալին հրաժեշտ կտան երկուշաբթի՝ Մեքքայի «Մասջիդ ալ Հարամ» մզկիթում:
1923 թվականին ծնված արքայազն Բանդար բին Աբդել Ազիզն իր ցանկությամբ թագավորությունում ոչ մի պաշտոն չի զբաղեցրել։ Նա Էր Ռիադ նահանգի ներկայիս նահանգապետ արքայազն Ֆեյսալ բին Բանդար բին Աբդել Ազիզի և թագավորության ազգային գվարդիայի նախարար Աբդալլահ բին Բանդար բին Աբդել Ազիզի հայրն է։
Սաուդյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ վերջին մի քանի տարիներին Բանդար բին Աբդել Ազիզը ծանր հիվանդ էր:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով