Մոսկվայում հուլիսի 27-ի ընտրությունների թեկնածուներին չգրանցելու դեմ ակցիայում կալանավորվածների մեջ 20 հայ կա
Հուլիսի 28-ի երեկոյան տվյալներով՝ ոստիկանությունը կալանավորել է Մոսկվայի պետական դումայի ընտրություններին թեկնածուներին չգրանցելու դեմ ակցիային մասնակցած ավելի քան 1373 մարդու։ Կալանավորումներն սկսվել են Մոսկվայի քաղաքապետարանի մոտ, հետո մասնակիցներն անցել են քաղաքի այլ վայրեր, կալանավորումները շարունակվել են։ ՕՎԴ-Ինֆո-ն հրապարակել է կալանավորվածների ցուցակը՝ նրանց գիշերելու վայրի նշմամբ։
Ընդհանուր առմամբ, վերջին տվյալների համաձայն՝ կալանավորվածների մեջ 22 հայ կա. ներկայացնում ենք ՆԳՎ տվյալները. Ֆիլի-Դավիդկովոյի շրջան՝ Պավել Սարգսյան, Դանիլովյան շրջան՝ Նելլի Ադամյան, Մատուշկինո եւ Սավելկի շրջանների ՆԳՆ բաժին՝ Լեւոն Գրիգորյան, Ռուսաստանի ՆԳՆ ՄՎ «Տրոիցկի»՝ Նարեկ Ասլանյան, Գեորգի Պողոսյան, Սվիբլովոյի շրջան՝ Արթուր Հակոբյան, Կապոտնյայի շրջան՝ Արսեն Մանվելյան, Լեւոբերեժնի շրջան՝ Արսեն Սարգսյան, Լեւոն Գրիգորյան, Բուտիրսկի շրջան՝ Դավիթ Հակոբյան, Տուրանա Վարժապետյան, Իշխան Թադեւոսյան, Ստրոգինոյի շրջան՝ Դանիիլ Հովհաննիսյան, Կուզմինկի շրջան՝ Գլեբ Զաքարյան, Արշակ Մակիչյան, Լեւ Զաքարյան, Տվերյան շրջան՝ Ժորժիկ Շահինյան, Լոսինսօստրովյան շրջան՝ Արթուր Հակոբյան, Հարավային Բուտովոյի շրջան՝ Գեորգի Պողոսյան, Հյուսիսային Իսմայլովոյի շրջան՝ Մելիք Ավետիսյան, Նիժեգորոդյան շրջան՝ Գրիգոր Գասպարյան, Պերովոյի շրջան՝ Էդուարդ Աղբալյանց։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով