Արծիվը թռիչքի տեսահոլովակ է նկարահանել
Կանադացի բնագետ Ջիմի Յուտան սիրում է նկարահանել վայրի բնությունը: Մի օր նա գնաց Բրիտանական Կոլումբիայի Գրեմ կղզու ափը՝ նկարահանելու արծիվների կյանքը՝ իրենց բնական միջավայրում:
Յուտան ավազի վրա հում ձկների կույտ է դրել, թողել է GoPro շարժական տեսախցիկն ու թաքնվել անվտանգ հեռավորության վրա: Երկար սպասելու կարիք չի եղել. գիշատիչներն անմիջապես մոտեցել էին «խնջույքի սեղանին»:
Սակայն, քիչ էր մնում՝ բնագետի փորձը տապալվեր։ Թռչուններից մեկը որոշել է ոչ միայն ձուկը յուրացնել, այլև տեսախցիկը: Արծիվը, ճանկելով GoPro տեսախցիկը, թռել է լողափից: Յուտան կանգնած էր մոտակայքում, և նկատեց գողությունը:
Տղան ընդմիշտ հրաժեշտ տվեց տեսախցիկին, բայց երկու շաբաթ անց GoPro-ն վերադարձավ սեփականատիրոջը: Անանուն զբոսաշրջիկը լողափին զբոսնելիս նկատում է ավազին ընկած տեսախցիկը: Մեծ ջանքերով նա գտնում է սեփականատիրոջը և թանկարժեք կադրերով սարքը վերադարձնում։
«GoPro-ն, որը, ինչպես կարծում էի, արծվին նվիրեցի, տուն վերադարձավ: Ազնիվ զբոսաշրջիկը գտավ այն լողափում և իսկական հետախուզութուն սկսեց, որ վերադարձնի ինձ։ Ինչպես տեսնում եք, այն մի քանի մարտական վերքեր է ստացել, բայց աշխատում է», – գրել է Յուտան Ֆեյսբուքում:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի