Բարսելոնայի օդանավակայանում գործադուլի պատճառով 62 չվերթ է չեղարկվել
Իսպանիայի Կատալոնիա ինքնավար մարզի կենտրոն Բարսելոնա քաղաքի օդանավակայանում Iberia ավիաընկերության աշխատակիցները գործադուլ են արել, ինչը 62 չվերթի չեղարկման է հանգեցրել։ Իրավիճակն ավելի է բարդացրել հորդառատ անձրևը, որի պատճառով օդանավակայանը մոտ կես ժամ մնացել է կաթվածահար վիճակում, գրում է РИА Новости-ն։
Ինչպես հաղորդում է Իսպանիայի Arena պետական ընկերությունը, որի տնօրինության տակ են գտնվում երկրի բոլոր օդանավակայանները, Բարսելոնայի օդանավակայան աշխատանքները մեկ ժամ անց լիովին վերականգնվել են, սակայն շատ չվերթներ հետաձգվել են։
Ընկերության տվյալներով՝ վաղը գործադուլի պատճառով նախատեսվում է 73 չվերթ չեղարկել։ Այսօր և վաղը չեղարկվող ընդհանուր առմամբ 135 չվերթներից 122-ը Vueling ավիաընկերությանն են պատկանում։
Հայտնի է, որ Iberia-ի օդային ծառայություններում ընդհանուր առմամբ 2700 աշխատակից է ներգրավված։ Ավիաընկերության ղեկավարությանը չի հաջողվել համաձայնության գալ աշխատակիցների հետ, որոնք պահանջում են փոփոխություններ մտցնել աշխատանքային պայմանագրերի մեջ և ծանրաբեռնվածության պատճառով ընդլայնել անձնակազմը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով