Ադրբեջանում առաջարկում են խստացնել նախագահի պատիվը վիրավորելու համար պատիժը
Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը, երկրի խորհրդարանին է ներկայացվել Քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագիծը, որը ենթադրում է Ադրբեջանի նախագահի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար պատժի խստացում:
Նման առաջարկով է հանդես եկել նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմը։ Փաստաթուղթը քննարկման կդրվի առաջիկայում:
Նշվում է, որ Իլհամ Ալիևին և նրա ընտանիքի անդամներին վիրավորելն Ադրբեջանում արդեն իսկ քրեորեն հետապնդելի հանցագործություն էր համարվում:
Այսպես՝ հրապարակային, սոցիալական ցանցերում նախագահի հասցեին վիրավորական կամ նսեմացնող արտահայտությունների հեղինակներին սպառնում է տուգանքի չափի ավելացում մինչ 1,5-2,5 հազար մանաթ, ուղղիչ աշխատանքային գաղութ կամ մինչև երեք տարի ազատազրկում:
Առավել խիստ պատիժ է սահմանվում այն օգտատերերի համար, որոնք հանդես են գալիս կեղծանուններով: Տուգանքի չափը նախատեսվում է հասցնել մինչ 2-3 հազար մանաթի:
Աղբյուրը՝ Zham.am


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...