Մարոկկոյի ՌԾՈՒ-ն ծովում ավելի քան 200 փախստականների է փրկել
Մարոկկոյի ռազմածովային ուժերը Միջերկրական ծովում մի քանի փչովի մակույկներից փրկել են 242 միգրանտների: Նրանց թվում 50 կին եւ 12 անչափահաս կա, հաղորդում է DW-ն՝ հղում անելով MAP պետական լրատվական գործակալությանը:
Աֆրիկայի երկրներից միգրանտներով նավակները խորտակվում էին իսպանական ափի ջերում՝ Ջիբլարթարի նեղուցում: Փախստականները տեղափոխվել են Մարոկկոյի նավահանգիստ:
Իսպանիայի կառավարությունը 2019 թ. փետրվարին Մարոկկոյի հետ Միջերկրականում փրկած միգրանտներին մասամբ վերադարձնելու մասին համաձայնագիր էր կնքել: Մինչ այդ բոլոր փախստականները Իսպանիայի փրկարարական ծառայությունից օգնություն էին խնդրել: Դրանից հետո միգրանտներին տեղափոխել էին Իսպանիա, որտեղից նրանք ուղեւորվել էին Ֆրանսիա, Գերմանիա եւ հյուսիսային Եվրոպայի երկրներ:
Համաձայնագրի համաձայն՝ Իսպանիան դեռեւս օգնություն է ցույց տալիս Մարոկկոյի պատասխանատվության գոտում, սակայն միեւնույն ժամանակ այնտեղ գտնվում են Մարոկկոյի սահմանապահները, իսկ փախստականները տեղափոխվում են Մարոկկոյի մոտակա նավահանգիստներ, որտեղից նրանց վերադարձնում են աֆրիկյան երկրներ:
Ըստ ԵՄ սահմանապահ ծառայության՝ միայն հունիսին Միջերկրական ծովով Իսպանիա է ժամանել 2 350 գաղթական՝ սա երկու անգամ ավելի է, քան մեկ ամիս առաջ:
Ընդհանուր առմամբ, այս տարվա հունվարից նրանց թիվը գերազանցել է 10 300-ը, ինչը գրեթե մեկ երրորդըով քիչ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Շատերը գալիս են Մարոկկոյից, Մալիից, Գվինեայից եւ Ալժիրից: Իսպանիա փախստականների ներհոսքին նպաստում են անցյալ տարի Իտալիայի պոպուլիստական կառավարության կողմից ընդունված խիստ ներգաղթային օրենքները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով