ԱՄՆ-ում մահացել են մեքենայում հոր կողմից մոռացված 7 ամսական երկվորյակները
Նյու Յորքի Բրոնքս շրջանում մահացել են մանկահասակ երկվորյակներ, որոնց հայրը մոռացել է մեքենայի հետեւի նստատեղին, հաղորդում է Fox News-ը:
Ոստիկանությունը կծկված 7 ամսական փոքրիկներին հայտնաբերել է մոտավորապես 16:00-ին:
37-ամյա հայրը, որը սոցիալական ծառայության աշխատակից է, ոստիկանությանն ասել է, որ երեխաներին ոչ կանխամտածված 08:00-ին մեքենայում է թողել եւ աշխատանքի գնացել:
Իր խոսքով՝ նա հասկացել է, որ երեխաներին մոռացել է մեքենայում, միայն երբ վերադարձել է եւ նստել ղեկին:
Ոստիկանությունում նաեւ հայտնել են, որ ինչ-որ մեկը ոստիկանություն է կանչել, երբ լսել է, թե ինչպես է տղամարդը փողոցում գոռում:
Տղամարդը ձերբակալվել է, սակայն նրան դեռ մեղադրանքներ չեն ներկայացվել: Հետաքննություն է անցկացվում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով