2-ամյա տղան հայտնվել է ուղեբեռի գոտու վրա
Ատլանտայի օդանավակայանում 2-ամյա տղան հայտնվել է ուղեբեռի գոտու վրա:
«Ատլանտայի ոստիկանության եւ հրշեժ-փրկարարական ծառայությունների աշխատակիցները արձագանքել են դեպքին, որը տեղի է ունեցել Հարթֆիլդ Ջեքսոն Ատլանտա օդանավակայանում փոքրիկ երեխայի մասնակցությամբ, որին հասանելի էր դարձել ուղեբեռի զննման ավտոմատացված համակարգը»,-հաղորդում է Fox News-ը:
Երեխան վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել տեղի հիվանդանոց:
Տղայի մայրը՝ Էդիթ Վեգան, պատմել է տեղական WSB-TV հեռուստաալիքին, որ չի հսկել որդուն, իսկ երբ նա բարձրացրել է գլուխը, երեխան արդեն կոնֆեյերային գոտում է եղել: «Ես ցանկանում էի արագորեն բռնել նրան, սակայն աշխատակիցները թույլ չեն տվել: Ես պարզապես խելագարվում էի»,-ասել է նա:
Ոստիկանների հաշվետվության մեջ ասվում է, որ մաքսատան աշխատակիցը հայտնաբերել է տղային ուղեբեռի համար նախատեսված հատվածում աջ ձեռքի կոտրվածքով:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով