Դեպի Գրենլանդիա շարժվող տաք հոսանքները սպառնում են արագացնել սառույցի հալման ընթացքը. ՄԱԿ
Եվրոպայից դեպի Գրենլանդիա շարժվող տաք հոսանքները սպառնում են բարձրացնել ջերմաստիճանը կղզում եւ, որպես հետեւանք, արագացնել սառույցի հալման ընթացքը: Այդ մասին ուրբաթ Ժնեւում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության (ՀՕԿ) ներկայացուցիչ Կլեր Նյուլիսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ մի շարք եվրոպական երկրներում ներկայիս բարձր ջերմաստիճանի պատճառը Աֆրիկայից եւ Իսպանիայից եկած տաք օդային հոսանքներն են: «Ըստ կանխատեսումների, որոնք մտահոգության պատճառ են դարձել՝ մթնոլորտային տաք հոսքանքներն այժմ տեղափոխվում են դեպի Գրենլանդիա,-ասել է նա:-Դա կհանգեցնի ջերմաստիճանի էլ ավելի բարձրացմանը, եւ կարագացնի սառույցի հալման ընթացքը Գրենլանդիայում»:
Նյուլիսը հիշեցրել է, որ վերջին շաբաթների ընթացքում արդեն իսկ գրանցվել է Գրենլանդիայիում սառույցի հալման արագացում: «Միայն հուլիսի ընթացքում հալվել է 160 մլրդ տոննա սառույց դրա մակերեւույթին հալոցքի հետեւանքով: Դա կազմում է գրեթե 64 մլն օլիմպիական լողավազան»,-փաստել է նա:
Ներկայումս Գրենլանդիայում դեռ չի գրանցվել սառույցի ծավալների ռեկորդային ցածր մակարդակը՝ ի տարբերություն 2012 թվականի, սակայն գտնվում է նոր ռեկորդ սահմանելու շեմին, պարզաբանել է Նյուլիսը:
Ուժգին տապի հետեւանքով, որը գրանցվել էր ընթացիկ շաբաթվա սկզբում Եվրոպայի մի շարք շրջաններում, որոշ երկրներում սահմանվել էին ազգային ջերմաստիճանի ռեկորդներ, մասնավորապես, Բելգիայում, Նիդերլանդներում, Լյուքսեմբուրգում եւ Գերմանիայում: Մեծ Բրիտանիայում ընթացիկ տարվա հունիսն ամենաշոգ ամիսն էր երկրի պատմության մեջ:
«Հատկանշական է, որ սովորաբար, երբ գրանցվում է նոր ռեկորդ, այն ընդամենը չնչին տոկոսով է բարձր նախորդ ջերմաստիճաններից: Հուլիսի 25-ին նոր ռեկորդները բարձր էին 2-4 աստիճանով: Դա լիովին անհավանական է»,-ամփոփել է պաշտոնական ներկայացուիցչը: ՀՕԿ-ն ավելի վաղ հայտնել էր, որ 2019 թվականի հունիսին ռեկորդային շոգ էր եղանակային պայմանների եւ կլիմայի վերաբերյալ սիստեմատիկ դիտարկումների պատմության մեջ՝ սկսած 1880 թվականից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով