Եվրոպան տոչորվում է շոգից
Նիդեռլանդների բնակիչները փախչում են շիկացած քաղաքներից Զանդվորտի լողափ։ Երկրի շատ շրջաններում ջերմաստիճանը ռեկորդ է սահմանել. ջերմաչափերի սնդիկի սյունը բարձրացել է 40-ից ավելի։ Բարձր ջերմաստիճանից տառապում են բելգիացիներն ու իսպանացիները, իտալացիներն ու պորտուգալացիները։ Եվ ավելի վատ է լինելու, ասում են Եղանակի միջին տարեկան կանխատեսումների եվրոպական կենտրոնի օդերեւութաբանները. առաջիկա տարիներին ջերմաստիճանը բարձրանալու է։
Ֆրանսիայում տագնապի «կարմիր» մակարդակը գործում է 20 դեպարտամենտներում։ Որոշ շրջաններում ջերմաստիճանն անցել է 40-ի նիշը։ Քաղաքային իշխանություններն աչք են փակում փարիզյան շատրվաններում տապից փրկվող զոբսաշրջիկների վրա։ Անօթեւաններին Կարմիր խաչը ջրով շշեր է բաժանում։ «Երեկ շոգը դարձել է 5 մարդու մահվան պատճառ։ Բայց 2003-ի շոգի հետեւանքներն ավելի վատն էին. այն ժամանակ մահացել է 10-15 հազար մարդ։ Ինչպես եւ կառավարությունը, մարդիկ սովորում են իրենց սխալների վրա, հոգում են իրենց մասին»,- ասում է Euronews-ի թղթակից Գիյոմ Դեժարդենը։
Մինչեւ հիմա Փարիզում ամենաշոգ օրը եղել է 1947-ի հուլիսի 28-ը։ Զբոսաշրջիկները տապից փրկվում են շատրվաններում։ Բարեգործական կազմակերպությունները անցորդներին ջրով շշեր են բաժանում։
Բայց կիզիչ արեւի ճառագայթների ներքո ոչ միայն փոխօգնությունն է ուժեղանում, այլեւ քայքայվում են նյարդերը։ Լոնդոնի Բրոքվել-պարկի լողավազանի հերթում ծեծկռտուք է տեղի ունեցել։ Ոստիկանությունը փորձում է պարզել տաքացած հանգստացողների վեճի հանգամանքները։
Գերմանիայի հյուսիսում շոգի պատճառով չորացել են մի քանի լճեր եւ ոչ մեծ գետեր։ Նիդեռլանդներում սատկել են հարյուրավոր խոզեր այն բանից հետո, երբ ֆերմաներից մեկում խափանվել է օդափոխիչը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով