Էրդողանն ահաբեկիչ է անվանել ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամներին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ահաբեկիչ է անվանել ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեի ժամանակ Թուրքիա ժամանած ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամներին:
Ինչպես գրում է թուրքական t24.com.tr կայքը, Էրդողանը շարունակել է հերքել ԵԱՀԿ դիտորդական խմբի զեկույցում գրանցված ընտրախախտումներն ու հայտարարել, որ ԵԱՀԿ դիտորդական խումբն ահաբեկիչների հավաքածու է, որը դիտորդի անվան տակ ներթափանցել է Թուրքիայի տարածք:
Թուրքիայի նախագահը, մասնավորապես, մատնանշել է այն փաստը, որ ԵԱՀԿ խմբի անդամները դրական են վերաբերվում Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորմանը:
«Դրանք ԵԱՀԿ առաքելության անդամների դիմակով Թուրքիա ուղարկված ահաբեկիչներ են: Ձեռքին ՔԱԿ ահաբեկիչների դրոշը բռնած մեկի զեկույցն իսկապե՞ս հնարավոր է ընկալել որպես օբյեկտիվ արդյունք», - ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵԱՀԿ առաքելությունը հայտնել է, որ Թուրքիայում անցկացված հանրաքվեն չի համապատասխանում Եվրոպայի խորհրդի նորմերին: Այս մասին ասվում է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության հայտարարությունում:
Նշենք, որ նախնական տվյալների համաձայն՝ Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեում հաղթանակ են տարել կառավարման նախագահական համակարգի անցման կողմնակիցները՝ 51,41 տոկոս ձայնով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը