Մայք Պոմպեոն Թուրքիային կոչ է արել չակտիվացնել Ս-400-ները
Պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել Թուրքիային չգործարկել ռուսական Ս-400 համակարգերը։
«Կարող են հետեւել լրացուցիչ պատժամիջոցներ, բայց, անկեղծ ասած, մենք շատ կցանկանայինք, որպեսզի Ս-400-ները չաշխատեն»,- ասել է Պոմպեոն Bloomberg Television-ի հարցազրույցում։ «Դա է մեր նպատակը։ Դա այն է, ինչի մասին մենք խոսում էինք թուրքերի հետ ամիսներ շարունակ»։ «Նրանք ընդունել են որոշ բաղադրիչներ, եւ մենք կոչ ենք անում նրանց վերանայել այդ որոշումը»,- ասել է Պոմպեոն։ Նա ասել է, որ «թուրքերին հասկացրել են, որ Ս-400-ների ակտիվացումն անթույլատրելի է»։
Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը հասկացրել էր, որ կնախընտրեր պատժամիջոցներ չդնել Թուրքիայի վրա Ս-400-ների պատճառով։ Նա այդ մասին ասել է հանրապետական օրենսդիրներին երեքշաբթի փակ նիստի ժամանակ։ Անցած շաբաթ Սպիտակ տունը հայտարարել էր, որ այլեւս թույլ չի տա Թուրքիային մասնակցել F-35-ի ծրագրին հակահրթիռային պաշտպանության ռուսական համակարգի գնման պատճառով։
Պետքարտուղարի դիտողությունները Ս-400-ների մասին համահունչ են սենատոր Լինդսի Գրեմի արտահայտություններին, որը նախօրեին ասել էր պաշտպանության նախարարին, որ զրուցել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ նախագահի խնդրանքով։
«Եթե նրանք (թուրքերը) չակտիվացնեն Ս-400-ները, պատժամիջոցներ չեն մտցվի։ Ես հույս ունեմ համոզել Թուրքիային չակտիվացնել համակարգը, որովհետեւ դա շատ կործանարար է մեր հարաբերությունների համար»,- նշել է Գրեմը։
Օրենսդիրները հայտարարել են, որ Թրամփը պետք է գործի ԱՄՆ հակառակորդների դիմակայության մասին օրենքին համապատասխան, 2017 թվականի պատժամիջոցների միջոցով, իսկ վերլուծաբանները նշել են, որ նախագահը Թուրքիայի համար բացառություն անելու տեղ չունի։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով