Գերմանիայում ջերմաստիճանային նոր ռեկորդ է գրանցվել
Գերմանիայի օդերևութաբանական ծառայությունը հաղորդել է երկրում գրանցված նոր ջերմաստիճանային ռեկորդի մասին. երկրի արևմուտքում սնդիկի սյունը +40,5-ի է հասել:
«Այսօր Գայլենկիրխեն քաղաքում գրանցված +40,5 աստիճանով ջերմաստիճանային նոր ռեկորդ է գրանցվել: Այն գերազանցել է 2015թ.-ի հուլիսի 5-ին Կիցինգեն քաղաքում գրանցված ջերմաստիճանային ռեկորդը (+40,3 աստիճան)»,- ասված է ծառայության թվիթերյան էջում:
Միաժամանակ նշվում է, որ ներկայիս ռեկորդը կարող է ընդամենը մեկ օր տևել. առաջիկայում ավելի սաստիկ շոգեր են սպասվում:
Օրերս Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը հաղորդել էր, որ այս շաբաթ եվրոպական մի շարք երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, Բելգիայում, Հոլանդիայում, Ֆրանսիայում և Շվեյցարիայում, մինչև 40 աստիճան ռեկորդային շոգեր են սպասվում:
Ֆանսիայի Բորդո քաղաքում երկուշաբթի + 41,2 աստիճան է գրանցվել, ինչը գերազանցել է 2003 թվականի ռեկորդը: Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության ներկայացուցիչ Քլեր Նուլիսը հայտարարել է, որ նման ջերմային ալիքները «կլիմայի փոփոխության նշան են»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով