Բորիս Ջոնսոնն իր ընկերուհուն կտեղափոխի՞ Դաունինգ սթրիթ
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Բորիս Ջոնսոնը շուտով կտեղափոխվի Դաունինգ սթրիթ, որտեղ գնտվում է վարչապետի նստավայրը, հաղորդում է Reuters-ը:
Բրիտանական ԶԼՄ-ները հարց են ուղղում՝ արդյո՞ք Ջոնսոնն իր ընկերուհուն՝ Քերրի Սիմոնդսին, կտեղափոխի Դաունինգ սթրիթ:
55-ամյա Ջոնսոնը բաժանվել էր կնոջից անցած տարի 25 տարվա ամուսնությունից հետո:
«Նրա համար դժվար է այլ կնոջ հետ մտնել Դաունինգ սթրիթ, երբ նա դեռ ամուսնալուծության փուլում է»,- ասում է Լոնդոնի Հոլլոուեյ համալսարանի դասախոս Նիկոլաս Ալլենը:
Եթե 31-ամյա Սիմոնդսը միանա Ջոնսոնին նրա պաշտոնական նստավայրում, ապա նա կդառնա վարչապետի ամենաերիտասարդ ընկերուհին վերջին 173 տարում:
Սիմոնդսի եւ Ջոնսոնի հարաբերությունները վերջին շրջանում հանրության ուշադրության կենտրոնում էին հայտնվել, քանի որ Ջոնսոնի հարեւանները աղմկալի վեճից հետո ոստիկանություն էին կանչել:
Հարեւանները Guardian պարբերականին հայտնել էին, որ լսել են, թե ինչպես է Սիմոնդսը բղավում՝ «Հեռացիր իմ բնակարանից»: Դրանից մի քանի օր անց ԶԼՄ-ներում տարածվեցին երջանիկ զույգի լուսանկարները, իսկ Ջոնսոնը հրաժարվել է խոսել այդ մասին:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով