Թրամփը չի ցանկանում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ
Նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին փակ դռների հետեւում կայացած հանդիպման ժամանակ հստակ հասկացրել է հանրապետական սենատորներին, որ ռուսական C-400 համակարգի ձեռքբերման հետ կապված չի ցանկանում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով երկու հանրապետական աղբյուրներին:
Սենատորներից մեկն ասել է, որ Թրամփի այս դիրքորոշումը հիացմունք չի առաջացրել հանրապետականների մոտ, որոնք հանդիպման ընթացքում վրդովմունք են հայտնել:
Օրենսդիրները մշել են, որ ԱՄՆ-ն գնման հետ կապված այլ ելք չունի, քան Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելը՝ հիմնվելով պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու օրենքի վրա, սակայն Թուրքիայի կարգավիճակը՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակից դժվարացնում է իրավիճակը:
Թրամփը հրապարակավ հասկացրել է, որ չի ցանկանում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել, մեղադրելով Օբամայի վարչակազմին նրանում, որ Անկարան ձեռք է բերել C-400, քանի որ այն հրաժարվել է Թուրքիային վաճառել հրթիռային համակարգի ամերիկյան այլընտրանքը:
Երեքշաբթի հանդիպման ժամանակ Թրամփը եւս մեկ անգամ դժգոհել էր իր վարչակազմի՝ Թուրքիային F35 ծրագրից բացառելու որոշումից, սենատորներին ասելով, որ նա ցանկանում է, որ Թուրքիան կարողանա գնել կործանիչները:
Վերլուծաբանների կարծիքով, օրենքը, որը պահանջում է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառում, նախատեսում է, որ առաջին հերթին գործի գործադիր իշխանությունը, եւ Թրամփին գրեթե տեղ չի մնում Թուրքիային բացառություն անելու համար:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով