Երեւանում կկայանա Իսպանիա-Պորտուգալիա եզրափակիչը
Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակչում Իսպանիան կհանդիպի Պորտուգալիայի հավաքականին:
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Իսպանիայի Մ19 հավաքականը կիսաեզրափակչում 11 մետրանոցներով հաղթեց Ֆրանսիայի իր հասակակիցներին:
Ամբողջ հանդիպումն անցավ լարված պայքարում: Երկու թիմերն էլ ունեին մի շարք գոլային պահեր, սակայն ամեն անգամ կամ թիմերին փրկում էր դարպասապահը, կամ հարվածները շեղ էին ընթանում:
Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 0-0 հաշվով: Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Այստեղ նույնպես գոլային պահերը շատ էին, սակայն գոլեր չգրանցվեցին:
Հաղթողը որոշվեց 11-մետրանոց հարվածաշարում: Այստեղ ավելի դիպուկ էին Իսպանիայի Մ19 հավաքականի ֆուտբոլիստները, որոնք հաղթեցին 4-3 հաշվով:
Այսպիսով, հուլիսի 27-ին Իսպանիայի մինչև 19 տարեկանների հավաքականը եզրափակչում կմրցի Պորտուգալիայի մինչև 19 տարեկանների ընտրանու հետ: Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը