Մեյը վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո կշարունակի աշխատանքը որպես Համայնքների պալատի պատգամավոր
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հրաժարականից հետո կշարունակի իր պարտականությունները կատարել որպես Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավոր: Այս մասին նա հայտարարել է չորեքշաբթի իր վերջին վարչապետական նստաշրջանի ընթացքում `պատասխանելով խորհրդարանականների հարցերին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Իմ պարտականությունների կատարումից հետո ես հանդիպում կունենամ Եղիսաբեթ 2-րդի հետ, իսկ հետո կշարունակեմ աշխատանքն այդ պալատում որպես շարքային պատգամավոր», - ասել է նա:
Մայիսի 24-ին Մեյը հայտարարել էր սկզբում իշխող Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնից հրաժարական տալու մասին, իսկ թորիի նոր առաջնորդի ընտրվելուց հետո նաեւ վարչապետի պաշտոնից:
Դրան նախորդել էին Բրեքսիտի կապակցությամբ Համայնքների պալատի աջակցությունը ստանալու հետ կապված վարչապետի երեք անհաջող փորձերը:
Խորհրդարանի գործողությունների արդյունքում ի սկզբանե տապալվել էր 2019 թվականի մարտի 29-ին նախատեսված ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալը, որից հետո Բրյուսելը համաձայնել էր հետաձգել այն՝ սկզբում ապրիլ-մայիսին, իսկ հետո հոկտեմբերի 31-ին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ