Ուկրաինայում սկսել են վաճառել Զելենսկու կիսանդրիները
Անսովոր լոտեր են վաճառքի հանվել հանրահայտ կայքերից մեկի ինտերնետ-աճուրդում։ Այժմ բոլոր ցանկացողները կարող են ձեռք բերել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կիսանդրին։ Իհարկե, գիպսե այս կիսանդրու գինը բնավ դեմոկրատական չէ։ Դրա դիմաց առաջարկում են վճարել 2 հազար գրիվնա, տեղեկացնում է «Ուկրաինսկիե նովոստի»-ն։
Հայտարարությունում ասվում է, որ «պաշտոնական վաճառքը» Ուկրաինայում մեկնարկելու է հուլիսի 25-ին։ Կիսանդրին, հայտարարության հեղինակի պնդմամբ, կշռում է 2,5 կիլոգրամ, բարձրությունը 23 սանտիմետր է։
«Հիանալի եւ եզակի նվեր է, շատ լավ կզարդարի ձեր աշխատասեղանը եւ ինտերիերը։ Ուկրաինայում պաշտոնական վաճառքը կմեկնարկի հուլիսի 25-ին, ձեռք բերեք ամենահարմար գնով հենց հիմա։ Պատրաստված է գիպսից, 3 շերտ լաքապատված նրբաթերթ ոսկով։ Ներկայացված է երեք գույնով՝ մարմար, փղոսկր փայլուն, փղոսկր անփայլ»,- ասվում է հաղորդագրությունում։
Զելենսկու կիսանդրու հայտնվելը չի կարող չզարմացնել. ավելի վաղ ինքը՝ Ուկրաինայի նախագահն էր ասել, որ իր դիմանկարները չպետք է կախված լինեն պաշտոնյաների աշխատասենյակներում։
«Նախագահը սրբապատկեր չէ, կուռք չէ, նախագահը դիմանկար չէ։ Այնտեղ (աշխատասենյակների պատերին) կախեք ձեր երեխաների լուսանկարները եւ ամեն որոշումից առաջ նայեք նրանց աչքերին»,- ժամանակին ասել էր Զելենսկին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով