«Բարսելոնայի» ֆուտբոլիստների լացուկոծը մրցավարի վրա չազդեց (Լուսանկարներ)
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/4-րդ եզրափակիչ «Բարսելոնա»-«Յուվենտուս» խաղը ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով եւ շնորհիվ առաջին խաղում 3:0 հաշվով տարած հաղթանակի կիսաեզրափակիչ դուրս եկան թուրինցիները:

Այս խաղը կհիշվի նաեւ «Բարսելոնայի» ֆուտբոլիստների լացուկոծով, որի միջոցով ցանկանում էին ազդել հոլանդացի մրցավար Կույպերսի վրա: Ի պատիվ մրցավարի,պետք է ասել, որ նա կատալոնացիներին շատ արագ հասկացրեց, որ նա Այտեկինը չէ եւ արցունքներին էլ չի հավատում:

Առանց մրցավարի օգնության «Բարսելոնան» ոչինչ չկարողացավ անել եւ դուրս մնաց խաղարկությունից:
Կիսաեզրափակիչ դուրս եկավ նաեւ «Մոնակոն», որը սեփական դաշտում 3:1 հաշվով հաղթեց Դորտմունդի «Բորուսիային»:
Մբապե Լոտինը առաջին գոլը խփեց արդեն երրորդ րոպեին: Ֆալկաոն 17-րդ րոպեին հաշիվը դարձրեց 2:0:


Երկրորդ խաղակիսի սկզբում Ռոյսը կրճատեց հաշվի տարբերությունը, բայց 81-րդ րոպեին Ժերմեյնը հաշիվը դարձրեց 3:1:


Առաջին խաղում կրկին հաղթել էին Մոնակոյի Իշխանության ֆուտբոլային թիմի ֆուտբոլիստները՝ 3:2 հաշվով:
Այսպիսով, կիսաեզրափակիչում կխաղան «Մոնակոն»,«Յուվենտուսը» եւ մադրիդյան երկու թիմերը՝ «Ռեալը» եւ «Ատլետիկոն»:
Top-News.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում