«Եվրամիությունն առևտրի առումով թալանում է ԱՄՆ-ին». Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Եվրամիությունն առևտրի առումով «թալանում» է ԱՄՆ-ին: Այս մասին նախագահը հայտարարել է բարձր դասարանցիների հետ հանդիպմանը՝ Turning Point USA նախագծի շրջանակում, որը հեռարձակվել է Fox News հեռուստաալիքի եթերում:
«Այլ երկրները մեզ սարսափելի կերպով թալանում են, իսկ ամենամեծ վնաս հասցնողները հենց մեր դաշնակիցներն են: Նրանք թալանում են մեզ առևտրի մեջ: Եվրամիությունն առևտրի հարցում մեզ համար ավելի վատ է, քան Չինաստանը: Նրանք սպանում են մեզ»,- ասել է Թրամփը:
Նա նշել է, որ Եվրամիությունը ստեղծվել է ԱՄՆ-ին տնտեսական ոլորտում հաղթելու համար, սակայն, չնայած դրան, Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ի միջոցով պաշտպանում է եվրոպական երկրներին:
Թրամփը վստահություն է հայտնել, որ իր իշխանության գալով «ԱՄՆ-ին նորից սկսել են հարգել որպես երկրի», քանի որ ինքը ստիպում է դաշնակիցներին վճարել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով