Ղրղզստանը եւ Տաջիկստանը պայմանավորվել են համատեղ պարեկել սահմանը
Ղրղզստանը եւ Տաջիկստանը պայմանավորվել են համատեղ պարեկել սահմանը, երեքշաբթի ՌԻԱ «Նովոստի»-ին տեղեկացրել են Ղրղզստանի կառավարությունում։
«ՆԳՆ եւ Տաջիկստանի ու Ղրղզստանի սահմանապահ ծառայությունների ներկայացուցիչների հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն սահմանի համատեղ պարեկման մասին»,- ասել են կառավարությունում։
Կառավարության տվյալներով՝ այժմ կոնֆլիկտի վայրում են փոխվարչապետ Ժենիշ Ռազակովը, սահմանապահ ծառայության նախագահ Ուլարբեկ Շարշեեւը, ՆԳՆ ղեկավար Կաշկար Ջունուշալիեւը, ինչպես նաեւ տեղի իշխանությունների ներկայացուցիչները։ «Նրանց գործունեությունն ուղղված է առաջին հերթին իրավիճակի կայունացմանը եւ սահմանամերձ գոտում նոր սրացման կանխմանը»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Երկուշաբթի կոնֆլիկտ է տեղի ունեցել Ղրղզստանի եւ Տաջիկստանի քաղաքացիների միջեւ։ Ինչպես ասել են Բիշքեկում, կոնֆլիկտի պատճառը դրոշի ձողի տեղադրումն էր տաջիկական Վորուխ ավանի բնակիչների կողմից գյուղի մուտքի մոտ։ Ղրղզական Աքսայ գյուղի բնակիչները դեմ են եղել սյան տեղադրմանը։ Սկսվել է բանակռիվ, կողմերից մեկը զենք է կիրառել։ Իր հերթին, Դուշանբեն ասում է, որ կոնֆլիկտն սկսվել է «Աքսայ» մակագրությամբ վահանակի տեղադրումից տաջիկական Վորոխի տարածքում։ Բախման հետեւանքով տուժել է ավելի քան 20 մարդ, մեկը զոհվել է։ Երեքշաբթի իրավիճակը նորից սրվել է։ Տաջիկստանի կողմից նորից կրակոցներ են հնչել, որոնց հետեւանքով վիրավորվել է ղրղըզ սահմանապահ։
Պետական սահմանի ղրղզա-տաջիկական հատվածը պարբերաբար դառնում է տեղի բնակչության կամ սահմանապահների միջեւ պարբերական բախումների գոտի։ Հիմնական պատճառը չսահմանագծված հատվածներն են, որտեղ անհնար է որոշել, թե որտեղ է երկու պետությունների միջեւ սահմանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ