Հունաստանն աչք չի փակելու Թուրքիայի պատերազմի սպառնալիքների վրա
Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասն անդրադարձել է Միջերկրական ծովի արևելքում Թուրքիայի գործողություններին: Նախարարը հայտարարել է, որ Հունաստանը չի պատրաստվում աչք փակել Թուրքիայի պատերազմի սպառնալիքների վրա:
«Միջազգային իրավական նորմերը հարգելն առաջնային է: Մեզ համար ակնհայտ է, որ Թուրքիան պետք է վերջ տա հորատման աշխատանքներին»,- նշել է Դենդիասը:
Հույն նախարարը նաև հավելել է, որ Հունաստանն ու Կիպրոսի Հանրապետությունը սերտորեն համագործակցում են Միջերկրական ծովի արևելքում ստեղծված լարվածության հաղթահարել կարողանալու համար:
Հիշեցնենք, որ Թուրքիան Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության անունից Կիպրոսի հարակից ջրային տարածքներում հորատման և բնական գազի որոնման աշխատանքներ է իրականացնում: Եվ ահա այդ գործողությունները Կիպրոսի և Հունաստանի հետ ճգնաժամային լարվածության պատճառ են դարձել:
Աղբյուրը` «Էրմենիհաբեր»


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ