Գերմանիայում Ադրբեջանից ներգաղթյալները սկսել են ինքնասպանության փորձեր կատարել՝ արտաքսման սպառնալիքի պատճառով
Վերջին 10 օրերի ընթացքում երեք ադրբեջանցի ներգաղթյալ Գերմանիայում ինքնասպանության փորձ է կատարել՝ իշխանությունների կողմից նրանց արտաքսելու մասին որոշումների ընդունման հետ կապված: Նրանցից մեկը մահացել է։ Այս մասին հայտնում է minval.az-ը՝ Գերմանիայում գործող Leqat ինտեգրման կենտրոնի ղեկավար Ալովսաթ Ալիևի տարածած հաղորդագրությանը հղումով:
Նրա խոսքով՝ վերջին դեպքը գրանցվել է մի քանի օր առաջ՝ Դեգենդորֆ քաղաքում:
Փախստականների ճամբարում բնակվող Խումայ Մամեդովան ինքնասպանության փորձ է կատարել դեղամիջոցներ ընդունելով, որպեսզի նրան այլ երկիր չհանձնեն։ Կնոջը չի հաջողվել փրկել:
Հոգեբուժարանում բուժում ստացող ևս երկու կանայք ինքնասպանության փորձ են կատարել:
Ալովսաթ Ալիևի խոսքով՝ վերջին 3 ամսում Դուբլինյան պայմանագրի գործողություններից խուսափելու համար 7 մարդ ինքնասպանության փորձ է կատարել:
Դուբլինյան համաձայնագրի պայմանների համաձայն՝ փախստականը պետք է, առաջին հերթին, ուղևորվի այն երկիր, որը նրան վիզա է տրամադրել, և այնտեղ ապաստան խնդրի:
Ադրբեջանից ներգաղթյալների մեծ մասը Գերմանիա են ժամանում այլ երկրների մուտքի արտոնագրերով։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ