Ժիրինովսկին ասել է, թե երբ Ուկրաինան «կվերադառնա» Ռուսաստանի կազմ
ՌԴ պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ (ՌԼԴԿ) Վլադիմիր Ժիրինովսկին կարծում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկիրը կկառավարի ոչ ավելի, քան երկու տարի, որից հետո նա ակնկալում է նոր «արյունալի» մայդան, գրում է ria.ru-ն՝ քաղաքական գործչի Թելեգրամ-ալիքում տարածած հաղորդագրությանը հղումով:
Պատգամավորն Ուկրաինայի ներկայիս իրավիճակը համեմատել է «չորրորդ փուլի քաղցկեղի հետ», ինչպես նաև հայտարարել է, որ «մետաստազներն» արդեն տարածվել են ամբողջ երկրում:
«Ամբողջ երկիրն արյան մեջ է թաթախված, տնտեսություն չկա, մարդիկ հեռանում են: Զելենսկին նման Ուկրաինայի նախագահ կարող է լինել միայն մեկ կամ երկու տարի, որից հետո այն կփլուզվի: Այնտեղ հազարավոր զինված մարդիկ և ազգայնականներ կան, որոնք արդեն արյան հոտ են զգացել: Նրանք խաղաղություն չեն ցանկանում, նրանք ցանկանում են թալանել, սպանել»,- գրել է Ժիրինովսկին:
Նա հավելել է, որ «Ուկրաինայում իշխանության կարող են բերել իրենց Պինոչետին», բայց, միևնույն է, «ամեն ինչ կավարտվի Ուկրաինայի բաժանմամբ, իսկ հետո Ռուսաստանի կազմ Ուկրաինայի վերադարձով»:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայացել էին կիրակի: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է պաշտոնական արդյունքները հրապարակի մինչև օգոստոսի 5-ը ներառյալ:
Հաշվի առնելով միամանդատ շրջաններում ընտրությունների նախնական արդյունքները՝ «Ժողովրդի ծառա»-ն կարող է խորհրդարանում մեծամասնություն կազմել և ինքնուրույն կառավարություն ձևավորել՝ առանց այլ ուժերի հետ կոալիցիա կազմելու:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ