Ինչպես ամուսինները 20 տարում 4 միլիոն ծառ տնկեցին ու վերականգնեցին ոչնչացված անտառը (լուսանկարներ)
Բրազիլացի լուսանկարիչ Սեբաստիան Սալգադոն ու նրա կինը՝ Լիլեա Դե Լուիզ Սալգադոն, 20 տարվա մեջ 4 միլիոն ծառ են տնկել ու վերականգնել ոչնչացված անտառը։ Զույգի նախաձեռնությունը լավագույն օրինակ է՝ վերացված անտառների ճգնաժամը հաղթահարելու համար։ Սա մի պատմություն է, որն ապացուցում է՝ ամեն ինչ հնարավոր է, ու երբեմն կարելի է վերականգնել նաև անդառնալին։
ՄԱԿ-ի տվյալներով՝ 1990 թվականից մինչ օրս երկրի երեսից ընդմիշտ անհետացել է 129 միլիոն հեկտար անտառ, որը հավասար է Հարավային Աֆրիկայի տարածքին։ Յուրաքանչյուր տարի երկրագնդի վրա վերացվում է այնքան տարածք, որքան ունի Պանամա պետությունը։ Եվ այս պատկերի համար պատասխանատվության առյուծի բաժինը ապօրինի անտառագողների ու անտառահատների խղճի վրա է։ Ջերմոցային գազերի արտանետումների մոտ 15 %-ը ևս տեղի է ունենում անտառնարի ոչնչացման հաշվին, քանի որ այդ պրոցեսի արդյունքում վերանում են բույսերի ու կենդանիների ամբողջական տեսակներ։
Իսկ ի՞նչ անել այս էկոլոգիական աղետի դեմ, ինչպե՞ս պայքարել․ բրազիլացի լուսանկարիչ Սեբաստիան Սալգադոն ու իր կինը որոշել են ապացուցել, որ անգամ էնտուզիաստների մի փոքր խումբը կարող է կարևոր գործ անել անտառի վերականգնման գործում։
Սեբաստիան Սալգադոն, ով լուսանկարչության և լուսանկարչական լրագրության բնագավառում բազմաթիվ մրցանակներ ունի, 1990 թվականին շոկ է ապրել, երբ տեսել է, որ իր հարազատ Բրազիլիայի մի քանի սաղարթախիտ տրոպիկական անտառներն ուղղակի անհետացել են։
Սակայն կինը նրան հուշել է, որ ամեն ինչ հնարավոր է վերականգնել։
«Անտառը նույնքան ջախջախված էր, որքան ես,- պատմել է Սեբաստիանը The Guardian-ին,- հողի միայն 0,5%-ի վրա էին ծառեր մնացել։ Այդ ժամանակ կնոջս մոտ անհավանական գաղափար ծնվեց՝ նորից անտառ տնկել։ Եվ երբ մենք սկսեցինք դա անել, տարածաշրջան վերադարձան բոլոր միջատները, թռչուններն ու ձկները, և ծառերի հետ մեկտեղ՝ ես ևս վերածնվեցի։ Դա շատ կարևոր պահ էր»։
Սեբաստիանն ու Լիլեան միասին հիմնեցին «Instituto Terra» փոքրիկ կազմակերպությունը, որն արդեն 4 միլիոն ծառ է տնկել ու վերականգնել անտառը։
«Միայն մեկ արարած կա, որը կարող է СО2-ը վերածել թթվածնի, և դա ԾԱՌՆ է։ Մենք վերականգնեցինք նույն անտառը՝ նույն ծառատեսակներով, որոնց սերմերը տեղում էինք հավաքել այնտեղ աճող սակավաթիվ ծառերից։ Այլապես կենդանիները չէին վերադառնա, եթե այլ ծառատեսակներ աճեին իրենց նախկին բնակավայրում», – մանրամասնում է Սալգադոն։
Վերջին 20 տարիներին անտառը վերածնվեց։ Վերադարձան կենդանիները, թռչուննեերն ու միջատները։ Իսկ Սալգադո ընտանիքի արարքը հույս ու հավատ է ներշնչում ապագայի հանդեպ և օգնում հավատալ, որ չարիքի ու բարության հավերժական պայքարում բարին միշտ հաղթող է։
Ծառ տնիկի՛ր․ սա պատվիրան է, խորհուրդ ու նաև ներդրում անելու կոչ՝ քո մոլորակի ապագայի համար։ Մոլորակ, որտեղ քո սերունդներն են ապրելու, և քո ապագա թոռների համար այսօր դու պիտի թթվածին ունենալու հնարավորություն ստեղծես․ չէ՞ որ մարդն ամեն կերպ ավիրում է բնությունը՝ առանց հասկանալու, որ առանց թթվածին է մնալու մի օր, և այդժամ բնությունից գողացված ու կուտակված ոչ մի գումար ի զորու չի լինելու թթվածին դառնալ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ