Մի քանի հարսանյաց զգեստ, հարյուրավոր հյուրեր. հանրահայտ դիզայներ Էլի Սաաբը որդու համար 3 օր ու գիշեր տևած հարսանիք է կազմակերպել
Լիբանանցիներն այս ամառը դեռ երկար կհիշեն, գրում է woman.ru-ն՝ նշելով, որ հանրահայտ լիբանանցի դիզայներ Էլի Սաաբը հուլիսի 18-ին կազմակերպել է իր որդու հարսանյաց արարողությունը, որը տևել է 3 օր ու գիշեր:
Այդ միջոցառմանը մասնակցելու համար Լիբանան են ժամանել հյուրեր աշխարհի տարբեր ծայրերից:
Դիզայների ժառանգ Էլի Սաաբ կրտսերն ամուսնացել է շիկահեր Քրիստինա Մուրադի հետ: Նրանք իրենց ամուսնությունը գրանցել են հուլիսի 18-ին և այդ արարողությունը նշել 3 օր շարունակ՝ Լիբանանի տարբեր վայրերում:
Հարսանյաց արարողությունն անցկացվել է Le Plateau de Bakish էկո-գյուղում: Բացի այդ, Էլի Սաաբ ընտանիքը որոշել է առանձին արարողություն անցկացնել իրենց ընտանեկյան ճոխ կալվածքում: Երեկ երեկոյան Բեյրութում էլ անցկացվել է մեծ երեկույթ՝ մեծ տորթով, մինչ առավոտ երաժիշտների ելույթներով ու պարերով:
Ի դեպ, ինչպես կարելի էր կռահել, հարսը կրել է Elie Saab նորաձևության տան մի քանի հարսանյաց շքեղ զգեստ:
Աստղային հյուրերի թվում է եղել նաև ռուսաստանաբնակ գործարար Ալլա Վերբերը, որն իր ինստագրամյան էջում լուսանկարներ է հրապարակել արարողությունից և գրել. «Դարի հարսանիքը: Ինձ մոտ տպավորություն է, որ ես հեքիաթում էի»:
Վառվող մոմերով զարդարված հսկայական տորթը, շքեղ զգեստների փայլը, հարուստ հյուրասիրությունը և հարյուրավոր հյուրերն իսկապես խնջույքը հեքիաթի էին վերածել: Իսկ վերջում մեծ հրավառություն է տեղի ունեցել:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով