Զելենսկին Պուտինի հետ փոխըմբռնման հասնելու հույս է հայտնել
Ուկրաինայում կիրակի անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների էքզիթփոլերի առաջին տվյալների հրապարակումից հետո նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ռուս գործընկերոջ հետ երկխոսության հույս է հայտնել, հայտնում է DW-ն:
«Ինձ թվում է՝ մենք փոխըմբռնման կհասնենք, որովհետև այդպես է ինձ թվացել հեռախոսազրույցի ընթացքում»,- ասել է Զելենսկին Կիևում իր նախընտրական շտաբում ճեպազրույցի ժամանակ:
Հուլիսի 11-ին երկու երկրների ղեկավարների միջև կայացած հեռախոսազրույցի ժամանակ խոսվել է ուկրաինացի ծովագնացների ազատ արձակման մասին:
«Ես վստահ եմ, որ մենք մոտ ապագայում կլուծենք այդ հարցը: Ես շատ եմ դա ցանկանում: Մենք շատ ենք այդ ուղղությամբ աշխատում: Այդ հարցն առաջնային է մեզ համար»,- ասել է Զելենսկին՝ հստակ ժամկետներ չնշելով:
Նա վստահեցրել է, որ ՌԴ նախագահ Պուտինի հետ քննարկել է հիմնականում գերիների փոխանակման հարցը: Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ երկիրը չի դուրս գալիս ո՛չ մինսկյան պայմանավորվածություններից, ո՛չ Ուկրաինայի արևելքում հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ «նորմանդյան ձևաչափով» բանակցություններից:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Զելենսկիի և Վլադիմիր Պուտինի միջև առաջին հեռախոսազրույցը կայացել է հուլիսի 11-ին: Կրեմլում մանրամասնել էին, որ հեռախոսազրույցը կայացել է Կիևի նախաձեռնությամբ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով