Հաքերները կոտրել են Սքոթլանդ Յարդի թվիթերյան էջը եւ տասնյակ հաղորդագրություններ թողել
Անհայտ հաքերները կոտրել են Լոնդոնի Սքոթլանդ Յարդի թվիթերյան հիմնական էջը, տեղեկացնում է The Guardian-ը։
Նշվում է, որ էջն ունի ավելի քան 1.2 մլն բաժանորդ եւ օգտագործվում է ճգնաժամային իրավիճակներում շտապ տեղեկություններ տեղադրելու համար։
Չարտոնված թվիթների շարքի մասին հայտնի դարձավ ուրբաթ երեկոյան, երբ Լոնդոնի ոստիկանության էջում հայտնվեցին ծիծաղելի, վիրավորական եւ տարօրինակ բովանդակությամբ տեղեկություններ։
Լոնդոնի ոստիկանության ներկայացուցիչ Ռոյ Սմիթը էջի բաժանորդներին խնդրել է անտեսել ցանկացած թվիթ, մինչեւ որ Սքոթլանդ Յարդը չհակադարձի գրոհին։
Գրոհը կատարվել է տեղի ժամանակով ժամը 23.16-ին եւ տեւել 40 րոպե։ Այդ նույն ժամանակ Սքոթլանդ Յարդի մամուլի ծառայությունն անհապաղ սկսել է հեռացնել հայտնված հաղորդագրությունները։
Ոստիկանությունում ասել են, որ Սքոթլանդ Յարդի անձնական IT ենթակառուցվածքը հաքերային գրոհի չի ենթարկվել։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ