Զելենսկին մտադիր է հասնել Ռադայի պատգամավորների անձեռնմխելիության վերացմանը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտադիր է նոր Գերագույն ռադայի քննարկմանը ներկայացնել պատգամավորական անձեռնմխելիության վերացման մասին առաջին օրինագիծը: Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններին քվեարկելուց հետո այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Ուկրաինայի նախագահը, որի հեռարձակումը վարել է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:
«Կլինեն մի քանի օրինագծեր և ես վստահ եմ, որ մենք միասին կվերացնենք անձեռնմխելիությունը»,- հայտնել է Զելենսկին:
Հիշեցնենք, որ այսօր Ուկրաինայում մեկնարկել են Գերագույն ռադայի արտահերթ խորհրդարանական ընտրությունները: 225 պատգամավոր կընտրվի կուսակցական ցուցակներով, մյուս կեսը՝ մեծամասնական: Ընտրություններին կարող են մասնակցել միայն կուսակցությունները, անցողիկ շեմը կկազմի 5 տոկոսը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով