էրդողանը հայտարարել է Կիպրոս ներխուժելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարություն է արել, որում ընդգծել է, որ 400 000 բանակ ունեցող թուրք զինվորականները պատրաստ են ներխուժել Կիպրոս, եթե դրա համար պահանջվի պաշտպանել կիպրոսցի թուրքերին, գրում է CyprusMail-ը:
«Ողջ աշխարհը հետևում է մեր վճռականությանը: Որևէ մեկը կարող է չկասկածել, որ Թուքիայի հերոսական բանակը, որը (Հյուսիսային) Կիպրոսը դիտարկում է որպես իր հայրենիք, առանց վարանելու կգնա նույն քայլին, ինչին գնաց 45 տարի առաջ, եթե դա անհրաժեշտ է կիպրոսցի թուրքերի կյանքի ու անվտանգության համար»,- հայտարարել է նախագահը:
Էրդողանի հայտարարությունը կապված է թուրքերի Կիպրոս ներխուժման 45-ամյա տարելիցի հետ, ընդ որում, միջազգային վերլուծաբանները Թուրքիայի նախագահի վերոնշյալ խոսքերը դիտարկում են որպես ՆԱՏՕ-ի դեմ ուղղված նախազգուշացում այն մասին, որ Թուրքիան պատրաստ է անհրաժեշտության դեպքում գործել Հյուսիսատլանտյան դաշինքի դեմ:
Աղբյուրը հավելում է, որ Էրդողանի հայտարարությունը կարող է պայմանավորված լինել վերջերս շրջանառվող այն տեղեկություններով, որ Մեծ Բրիտանիան մտադիր է Կիպրոսում տեղակայել F-35 կործանիչների մի մասը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով