Երբ հնարավոր կլինի մարդու թռիչքը Մարս
Քանի որ NASA-ն գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի նորից մարդ ուղարկի Լուսին արդեն 2024 թվականին, չի կարելի բացառել, որ Մարս թռիչքը կարող է մեկնարկել մինչեւ 2033 թվականը: Այս մասին Space News-ի փոխանցմամբ՝ ասել է գործակալության տնօրեն Ջիմ Բրայդենսթայնը:
Հարցին, թե երբ այդ պլանի շրջանակում կարելի կլինի սպասել Մարս մարդու թռիչքին, նա պատասխանել է.
«Չեմ բացառում 2033 թվականը»։ Մի քանի տարի Մարսի հետազոտողներն առաջարկել են մարդ ուղարկել այնտեղ հենց 2033-ին, երբ հետագիծը ամենանպաստավորը կլինի։ Բայց 2017 թվականին Գիտատեխնիկական քաղաքականության ինստիտուտի (STPI)՝ Կոնգրեսի համար կազմած զեկույցում ասվում էր, որ մարդու թռիչքը Մարս 2033-ին իրականանալի չէ NASA-ի ներկայիս տեխնոլոգիաների պայմաններում։
«Մենք հայտնաբերեցինք, որ անգամ առանց բյուջեի սահմանափակման նախատեսել ուղեծրային թռիչք դեպի Մարս 2033-ին իրատեսական չէր լինի՝ հաշվի առնելով ընթացիկ եւ հավանական պլանը»,- գրված էր զեկույցում։
Բրայդենսթայնը, ամենայն հավանականությամբ, համաձայն չէ զեկույցի հեղինակների որոշ փաստարկների հետ։ «Ես կարծում եմ, որ այդ զեկույցում որոշ ենթադրություններ կային, որոնց հետ բոլորը չէ, որ կհամաձայնեն»,- ասել է նա՝ նկատի ունենալով, օրինակ, մակերեսին գտնվելու տեւողությունը։
Նրա կարծիքով՝ 2033-ին Մարս առաքելություն ուղարկելու հնարավորություն գոյություն ունի։ NASA պլաններում դա չկա, բայց գործակալությունը դիտարկում է նման հավանականությունը։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Տպավորիչ «արյունոտ Լուսին». 2026 թվականի մարտի 3-ին սպասվում է Լուսնի լիակատար խավարում
Փետրվարի վերջին վեց մոլորակներ գիշերային երկնքում «շքահանդեսի» կշարվեն
Գիտնականները հայտնաբերել են փոքր աստերոիդների քիմիական կազմը
Երկրի վրա կրկի՞ն մագնիսական փոթորիկ կսկսվի․ Բնակիչներին զգուշացրել են
Երկրի վրա մոտ երկու օր մոլեգնող մագնիսական փոթորիկն ավարտվել է
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով