Հայաստանի հավաքականն ավարտեց պայքարը Եվրո-2019-ում
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն ավարտեց ելույթները Եվրոպայի 2019 թվականի տնային առաջնությունում։ Խմբային փուլի վերջին խաղում Արթուր Ոսկանյանի սաները Վ․ Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունեցին մրցաշարի գործող չեմպիոն Պորտուգալիայի ընտրանուն ու 0։4 հաշվով պարտություն կրեցին։
Մրցակցի կազմում խաղի հաշիվը հանդիպման 34-րդ րոպեին բացեց Պորտուգալիայի Մ19 հավաքականի ավագ Վիտոր Ֆերեյրան, որն անվրեպ իրացրեց Նարեկ Ալավերդյանի խախտումից հետո նշանակվա11-մետրանոցը։
Բաց թողած գոլից րոպեներ անց՝ խաղի 36-րդ րոպեին, մեր պատանի ֆուտբոլիստները գոլային փայլուն հնարավորություն ունեցան․ Գրենիկ Պետրոսյանի՝ կրունկով գեղեցիկ փոխանցումից հետո Ռաֆիկ Միսակյանը տուգանայինի մատույցներում ստացավ գնդակն ու նպաստավոր դիրքից հարված կատարեց, սակայն պորտուգալացիների դարպասապահը տիրեց գնդակին։
Երկրորդ կեսում մրցաշարի ֆավորիտներից մեկը՝ Պորտուգալիայի ընտրանին ևս երկու գոլ խփեց ու ապահովեց խոշոր հաշվով հաղթանակը․
50-րդ րոպեին Պորտուգալիայի Մ19 հավաքականի և «Պորտուի» պատանեկան թիմի հարձակվող Ժոաո Մարիոն տուգանայինի մատույցներից կատարած փայլուն հարվածով կրկնապատկեց իր թիմի առավելությունը։
Պորտուգալացիների կազմում երրորդ գոլը հեղինակած Տիագո Գուվեիան, որը փոխարինման էր մտել։ Երկրորդ գոլի հեղինակ Ժոաո Մարիոյի՝ ձախ եզրից կատարած փոխանցումից հետո Գուվեիան մոտ տարածությունից գլխի հարվածով գնդակն ուղարկեց Հարություն Մելքոնյանի պաշտպանած դարպասը։
Գուվեիան խաղավարտին դուբլ ձևակերպեց՝ հեռահար գեղեցիկ հարվածով խփելով պորտուգալացիների 4-րդ գնդակն այս խաղում։
Այսպիսով, Պորտուգալիայի Մ19 հավաքականը խմբային փուլում վաստակեց 7 միավոր և առաջին տեղով դուրս եկավ խմբից։ Հայաստանի Մ19 հավաքականը, որևէ միավոր չվաստակելով, լքեց պայքարը։


















































Իսպանիայի Մ19 հավաքականը՝ Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)
Մ19 Եվրո-2019․ Հայաստանի հավաքականը 4 գոլ ընդունեց նաև Իտալիայից
Մ19 Եվրո-2019․ Պորտուգալիան շանս չտվեց Իտալիային
Եվրո-2019. Հայաստանի ընտրանուն բաժին հասան մրցաշարի ֆավորիտները
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը