Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է տղամարդը չթրջվելու համար մի կնոջ շալակը ելնում (տեսանյութ)
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Էսսեքս շրջանի գնացքի կայարաններից մեկում տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է ինչ-որ մի կին կոստյում հագած տղամարդուն ուսերի վրա վերցնում՝ օգնելով առանց թրջվելու անցնել կայարանի՝ ջրի տակ անցած հատվածով, գրում է Daily Mail-ը:
Տեսանյութում երևում է այն պահը, երբ մուգ գույնի կոստյումով տղամարդն աստիճանների մոտ սպասում է կնոջը, այնուհետև նրա շալակն է ելնում և այդպես տեղաշարժվում: Թե արդյոք կինը ծանոթ էր տղամարդուն՝ չի հաղորդվում:
Զավեշտալի տեսանյութը տեղադրվել է Twitter սոցկայքում՝ Էշլի Մաաս անունով օգտատիրոջ կողմից: Այն դիտվել է մոտ 1,9 մլն անգամ:
Վերջին օրերին ԱՄՆ մի շարք շրջաններում հորդառատ անձրևները ջրհեղեղի պատճառ են դարձել, շատ տարածքներ ջրի տակ են անցել:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով