Գերմանիայում երեխաներին կարմրուկի դեմ չպատվաստվելու դեպքում նախատեսված է 2500 եվրո տուգանք
Գերմանիայի կառավարությունն աջակցել է այն օրինագծին, որի համաձայն՝ բոլոր երեխաները պետք է պարտադիր պատվաստվեն կարմրուկի դեմ, գրում է DW-ն: Նախագիծը մշակվել է երկրի առողջապահության նախարարության կողմից և ուժի մեջ կմտնի 2020-ի մարտից:
Այդ ժամանակվանից ծնողները պետք է համապատասխան տեղեկանք ներկայացնեն կրթական հաստատություններ: Երեխաներից բացի, պետք է պատվաստվեն ուսուցիչները, դայակները և այլ գերատեսչությունների աշխատակիցներ:
Չպատվաստված երեխաներին չեն ընդունի մանկապարտեզ, իսկ դպրոցականների դեպքում սահմանվում է 2500 եվրո տուգանք:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնի տվյալների համաձայն՝ Գերմանիայում հայտնաբերվել է Եվրոպայում կարմրուկով հիվանդացության ամենաբարձր ցուցանիշներից մեկը. 2018-ի մարտից մինչև 2019-ի փետրվար՝ 651 հիվանդ:
Այս տարվա հունիսի կեսին Գերմանիայում գրանցվել է կարմրուկով հիվանդացության 429 դեպք:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով