Ռուսաստանը պատրաստ է Սու-35 կործանիչներ մատակարարել Թուրքիային
Ռուսաստանը պատրաստ է Սու-35 բազմաթիրախային կործանիչներ մատակարարել Թուրքիային, եթե վերջինս նման ցանկություն հայտնի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ռոստեխ» պետական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Եթե մեր թուրք գործընկերները նման ցանկություն հայտնեն, ապա մենք պատրաստ ենք մատակարարել Սու-35-ները»,- ասել է նա:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ մեկնաբանելով Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու որոշումը, հայտարարել էր, որ Անկարան այլեւս չի կարողանալ գնել 5-րդ սերնդի F-35 կործանիչները:
Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ-ը Թուրքիային պաշտոնապես բացառեց F-35 կործանիչների ծրագրից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով