Բորիս Ջոնսոնը կարող է Միացյալ Թագավորության վերջին վարչապետը դառնալ. Գորդոն Բրաուն
Բորիս Ջոնսոնը կարող է Միացյալ Թագավորության վերջին վարչապետը դառնալ, եթե միության պաշտպանության համար, որը «մազից է կախված», քայլեր չձեռնարկվեն: Այս մասին հայտարարել է Բրիտանիայի կառավարության նախկին ղեկավար Գորդոն Բրաունը, հաղորդում է AP-ն:
Նրա խոսքով՝ «Բորիս եւ Բրեքսիտ» զուգակցությունը կդառնա Շոտլանդիայի անկախության համար արշավի հիմք, որը նրա խոսքով, կարող է հանգեցնել նրան, որ 300-ամյա միությունը «փոշու կվերածվի»:
Բրաունը Միացյալ Թագավորությունում Շոտլանդիայի դերի հայրենասիրական, պրոգրեսիվ հիմնավորման կոչ է արել՝ նրան հակադրելով նրա «Բորիս Ջոնսոնի պատահական թշնամության պատմությունը եւ Շոտլանդիայի տնտեսապես ինքնասպանիչ անջատողական գաղափարները:
Պնդելով, որ Շոտլանդիայի անկախությունը կդառնա ավելի վատ ֆինանսական աղետ Շոտլանդիայի տնտեսության, համայնքների եւ քաղաքացիների համար, քան անարդյունք բրեքսիտը, Բրաունը նշել է, որ 50 մլրդ ֆունտ սթերլինգ չափով շոտլանդականա առեւտուրը եւ Բրիտանիայից դուրս գալու վտանգը սպառնում են միլիոնավոր աշխատատեղերին:
Նա նշել է, որ անկախության եւ նոր արժույթի հետ կապված Շոտլանդիայի ծրագրերը ոչ մի իրական այլընտրանք չեն թողնի Անգլիայի եւ անկախ Շոտլանդիայի միջեւ կոշտ սահմանին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով