«Թուրքիան առանց F-35 ծրագրի կզրկվի 9 մլրդ դոլարի ներդրումներից». Պենտագոնի պաշտոնյա
Թուրքիան ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների գնման պատճառով ամերիկյան F-35 կործանիչների ծրագրի գծով համագործակցությունից զրկվելու մասին ԱՄՆ վարչակազմի որոշման հետևանքով չի ստանա մոտ 9 մլրդ դոլարի ներդրումներ: Այդ մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, ասուլիսի ժամանակ հայտնել է ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավարի գնումների հարցերով տեղակալ Էլեն Լորդը:
«Թուրքիան ակնհայտորեն և ցավոք կկորցնի աշխատատեղեր ու որոշ տնտեսական հնարավորություններ: Երկիրը չի ստանա 9 մլրդ դոլար, որը պետք է նրան ուղղվեր F-35 ծրագրի շրջանակում»,- ասել է նա:
Ըստ նրա՝ Թուրքիան հնարավորություն է ունեցել F-35-ի համար արտադրելու ավելի քան 900 դետալ:
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի գնումը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից միջազգային սկանդալ է հրահրել. Միացյալ Նահանգները պահանջում է հրաժարվել գործարքից և փոխարենը ձեռք բերել ամերիկյան Patriot համակարգեր: Հրաժարվելու դեպքում Վաշինգտոնը հետևանքներով է սպառնացել:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև С-400 համակարգերի գնման շուրջ բանակցությունների մասին առաջին անգամ հայտնի էր դարձել 2016թ.-ի նոյեմբերին, իսկ վաճառքի մասին պայմանագիրը կնքվել էր 2017թ.-ի սեպտեմբերին, ընդ որում՝ ձեռք բերված զենիթահրթիռային 4 միավոր համակարգերի արժեքը 2,5 մլրդ դոլար է կազմել:
Օրեր առաջ՝ հուլիսի 12-ին, ռուսական C-400 համակարգերի առաջին խմբաքանակը մատակարարվել է Թուրքիա: ԱՄՆ մի խումբ սենատորներ կոչ են արել նախագահ Թրամփին պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ` ռուսական C-400-ների մատակարարման մեկնարկի առնչությամբ:
Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը C-400 համակարգերի մատակարարման գործարքը Ռուսաստանի հետ երկրի ժամանակակից պատմության կարևորագույն համաձայնագիր է անվանել: Էրդողանի խոսքով՝ C-400-ների մատակարարման գործընթացը, որը մեկնարկել է հուլիսի 12-ին, կարող է ավարտվել 2020-ի ապրիլին:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է