«Զելենսկիի թիմը մտադիր է Պուտինի հետ բանակցությունների հասնել». ուկրաինացի պաշտոնյա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի թիմը մտադիր է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների հասնել: Այս մասին LB.ua-ին տված հարցազրույցում հայտնել է Ուկրաինայի նախագահի առաջին օգնական Սերգեյ Շեֆիրը:
«Մենք մեր քայլերով դա ցույց ենք տալիս. հետ ենք քաշել զորքը Լուգանսկում, ուզում ենք կամուրջ կառուցել, վերսկսել ենք Մինսկի գործընթացը։ Մեր բոլոր գործողություններով, ինչպես նաև ելույթների ժամանակ նախագահը հայտնում է, որ պատրաստ է բանակցությունների»,- հայտնել է նա:
Միևնույն ժամանակ, Շեֆերը կարծիք է հայտնել առ այն, որ Ռուսաստանը նույնպես հետաքրքրված է բանակցությունների հարցում, քանզի նրա քաղաքացիները հոգնել են Դոնբասի հակամարտությունից:
«Ցանկացած պատերազմ ավարտվում է բանակցություններով: Սակայն առանց մեր կողմից տարածքների կորստի»,- ասել է նա:
Ավելի վաղ, ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Դոնբասում իրավիճակի կարգավորման ոչ մի ձևաչափից, բայց մատնանշել է մի շարք դժվարություններ, որոնց կարելի է բախվել այդ գաղափարի իրականացման ժամանակ, ներառյալ՝ Կիևում նոր կառավարության ձևավորումը:
Հիշեցնենք, որ Պուտինն ու Զելենսկին ավելի վաղ առաջին անգամ բանակցել էին հեռախոսով՝ ուկրաինական կողմի նախաձեռնությամբ: Ինչպես հաղորդվել էր՝ նրանք քննարկել են գերիների փոխանակման հարցը, մի շարք այլ թեմաների առնչվող հարցեր:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով