Աթենքը Վաշինգտոնից օգնություն է խնդրել Թուրքիայի հետ խնդիրներ ծագելու դեպքում
Աթենքը Վաշինգտոնից «կապի մաքուր գիծ» է խնդրել Թուրքիայի հետ «խնդիրների» առաջացման դեպքում։ Այս մասին ասել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ Վաշինգտոնում հանդիպումից հետո, տեղեկացնում է Ekathimerini-ն։
Դենդիասն ասել է, որ «երջանիկ» է, որ իր առաջին հանդիպումներից մեկը որպես արտգործնախարար եղել է Պոմպեոյի հետ, որի հետ քննարկել է նաեւ ռազմավարական երկխոսությունը երկու երկրների միջեւ եւ դրա հետագա խորացման հնարավորությունը։ Նրա խոսքով՝ նա Պոմպեոյին հրավիրել է մասնակցելու ռազմավարական երկխոսությանը, որը տեղի կունենա Աթենքում։
Զրուցակիցները նաեւ քննարկել են տարածաշրջանային էներգետիկ իրադարձությունները եւ եռակողմ համագործակցությունը Հունաստանի, Իսրայելի եւ Կիպրոսի միջեւ, որին աջակցում է ԱՄՆ-ը։
Իր կողմից՝ Պոմպեոն իր Թվիթերում նշել է, որ «Հունաստանը կայունության հենարանն է Արեւելյան Միջերկրածովում եւ Բալկաններում եւ ՆԱՏՕ կարեւոր դաշնակիցը»։ «Մենք անհամբերությամբ սպասում ենք սերտ համագործակցության շարունակմանը՝ տարածաշրջանում կայունությանը եւ բարգավաճմանն աջակցելու նպատակով»,- ավելացրել է նա։
Վաշինգտոնի համար ամենահրատապ խնդիրը Համագործակցության համաձայնագրի շարունակումն է երկու երկրների միջեւ փոխադարձ պաշտպանության ոլորտում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով