Էրդողանի արատավորված հաղթանակը
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լիազորությունների ընդլայնման մասին կիրակնօրյա հանրաքվեն այնպես չի անցել, ինչպես ծրագրվում էր,- նշում է The Wall Street Journal-ի խմբագրությունը,- Իսլամին հավատարիմ բռնապետը հույս ուներ ոգեւորող աջակցություն ստանալ, սակայն հաղթել է նվազագույն առավելությամբ՝ ընդ որում քվեարկության ընթացքում գրանցված խախտումները արատավորում են նրա հաղթանակը։ Արդյունքում թուրքական հասարակությունն ավելի է բեւեռացել, ինչը կարող է հանգեցնել անկայունության աճին»։
Հեղինակները հայտնում են, որ Էրդողանի ճամբարը ստացել է ձայների 51․2 տոկոսը, ընդ որում խոշոր քաղաքները՝ այդ թվում Անկարան ու նույնիսկ Ստամբուլը դեմ են քվեարկել սահմանադրական փոփոխություններին։ «Ընտրական հանձնաժողովները վերջին պահին որոշել են քվեաթերթիկներն ընդունել առանց պաշտոնական կնիքների։ Ընդդիմադիր կուսակցությունները հայտնել են, որ այդ քայլն ու մյուս նմանատիպ խախտումները կասկածելի են դարձնում մոտ 2․5 մլն քվեաթերթիկների հավաստությունը»,- ասվում է հոդվածում։
«Եվրոպայի խորհրդի ու ԵԱՀԿ դիտորդները քննադատել են ընտրական հանձնաժողովի որոշումը»,- գրում են լրագրողները։ Բացի դրանից տվյալ կազմակերպությունները նշել են, որ քաղաքացիական ակտիվիստների խմբերին թույլ չեն տվել միջոցառումներ անցկացնել քարոզչության ընթացքում ու Էրդողանի ճամբարը գերակա դիրքեր է ունեցել լրատվամիջոցներում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը